Whoscored.com-ը ներկայացրել է մակեդոնական «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի խաղացողներ Հովհաննես Համբարձումյանի եւ Տիգրան Բարսեղյանի վիճակագրությունը իսպանական «Ռեալ Սոսյեդադի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի խաղում:
Համբարձումյանը դարպասին հարված չի կատարել: Նրա 40 փոխանցումից թիմակիցներին հասել է 75 տոկոսը: 27-ամյա պաշտպանը կատարել է 4 առանցքային փոխանցում, 1 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 4 անգամ խլել է գնդակը, 1 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը: Համբարձումյանը կանոնները խախտել է 3 անգամ, ստացել է դեղին քարտ, նրա դեմ չեն խախտել:
Հայ ֆուտբոլիստը 6.51 գնահատականով լավագույնն է ճանաչվել «Վարդարի» կազմում:
Բարսեղյանը 1-ական հարված է կատարել դարպասին եւ դարպասի ուղղությամբ: Նրա 24 փոխանցումներից թիմակիցներին հասել է 83.3 տոկոսը: 23-ամյա հարձակվողը 1 անգամ հաղթել է օդային պայքարում, 1 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին: Բարսեղյանը կանոնները խախտել է 1 անգամ, նրա դեմ՝ 5 անգամ: Բարսեղյանը ստացել է 5.82 գնահատականը:
Հիշեցնենք, որ «Վարդարը» տանը պարտվել է 0:6 հաշվով, հայ ֆուտբոլիստներն անցկացրել են ամբողջ հանդիպումը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում