18:06  ,  20 հոկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)

Daily Star-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը «Հադերսֆիլդի» դեմ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղ կգտնի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Ֆիլ Ջոնս,  Էշլի Յանգ, Նեմանյա Մատիչ, Անդեր Հերերա, Խուան Մատա, Անտոնի Մարտիալ, Հենրիխ Մխիթարյան, Ռոմելու Լուկակու:

«Հադերսֆիլդ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով