00:20  ,  20 հոկտեմբերի, 2017

Սոնա Պողոսյանը՝ Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության հաղթող

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Երկամարտում հայ ծանրորդուհին հավաքել է 227 կգ։ Պողոսյանը փոքր ոսկե մեդալների է արժանացել պոկում (97 կգ) ու հրում (130 կգ) վարժություններում։

Հոկտեմբերի 20-ին պայքարի մեջ կմտնեն Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) եւ Արփինե Դալալյանը ( 90+ կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում