23:38  ,  19 հոկտեմբերի, 2017

Նեյմար. Ցանկանում եմ Մբապեի համար անել նույնը, ինչ Մեսին է ինձ համար արել

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Նեյմարը մտադիր է օգնել իր ակումբակից, Ֆրանսիայի հավաքականի 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին հասնել բարձր արդյունավետության:

«Ես կարծում եմ, որ Կիլիանը «ոսկե տղա» է: Նա հրաշալի ֆուտբոլիստ է եւ շատ լավ խաղ է ցուցադրում: Նա ունի աշխարհի լավագույն խաղացողներից մեկը դառնալու համար բոլոր որակները: Ես կօգնեմ նրան, ինչքան կարող եմ: Ես ցանկանում եմ Մբապեի համար անել նույնը, ինչ Մեսին է ինձ համար արել Բարսելոնայում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում