22:50  ,  19 հոկտեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. «Վարդարը» Բարսեղյանի եւ Համբարձումյանի հետ պարտվեց՝ 0:6, օրվա արդյունքները

Եվրոպայի լիգայում մեկնարկել է երրորդ տուրը: Մակեդոնիայի չեմպիոն «Վարդարն» ընդունել է իսպանական «Ռեալ Սոսյեդադին» եւ պարտվել է 0:6 հաշվով: Դաշտի տերերի մեկնարկային կազմում են եղել Հայաստանի հավաքականի խաղացողներ Տիգրան Բարսեղյանն ու Հովհաննես Համբարձումյանը, որը զգուշացվել է դեղին քարտով: «Վարդարը» երեք պարտությունից հետո եզրափակում է L խմբի մրցաշարային աղյուսակը: «Ռեալ Սոսյեդադը» 6 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարն է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որը երրորդ հաղթանակը տարավ՝ 3:1 հաշվով նորվեգական «Ռուսենբորգի» նկատմամբ:

Եվրոպայի լիգա, երրորդ տուր

A խումբ

«Աստանա» - «Մաքաբի Թել Ավիվ»՝ 4:0

«Վիլյառեալ» - «Սլավիա»՝ 23:05-ին (Երեւանի ժամանակ)

G խումբ

«Հապոել Բեեր Շեւա» - «Ստյաուա»՝ 1:2

«Լուգանո» - «Վիկտորիա Պլզեն»՝ 3:2

H խումբ

ԲԱՏԷ - «Քյոլն»՝ 1:0

«Ցրվենա Զվեզդա» - «Արսենալ Լոնդոն»՝ 0:1

I խումբ

«Կոնյասպոր» - «Զալցբուրգ»՝ 0:2

«Մարսել» - «Գիմարաեշ»՝ 2:1

J խումբ

«Էստերսունդ» - «Աթլետիկ»՝ 2:2

«Զարյա» - «Հերտա»՝ 2:1

K խումբ

«Նիցա» - «Լացիո»՝ 1:3

«Զուլտե-Վարեգեմ» - «Վիտես»՝ 1:1

L խումբ

«Վարդար» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 0:6

«Զենիթ» - «Ռուսենբորգ»՝ 3:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով