21:55  ,  19 հոկտեմբերի, 2017

Մատիչ. Մոուրինյոն իմ կարիերայի լավագույն մարզիչն է

Մոուրինյոն լավագույն մարզիչն է, որի հետ աշխատել եմ, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը:

«Երբեմն Մոուրինյոյի հետ շատ դժվար է աշխատել, քանի որ նա միշտ ավելին է պահանջում: Ես նրա հետ աշխատել եմ «Չելսիում» եւ վճռորոշ էր Մոուրինյոյի գործոնը «Մանչեսթեր Յունայթեդն» ընտրելիս: Նա ունի բոլոր մարդկային արժանիքներն ու որակները: Սխալ է լրատվամիջոցներում ներկայացված նրա կերպարը՝ սառը եւ սնափառ»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Մատիչը «Չելսիում» հանդես է եկել 2014 թվականից, իսկ այս ամռանը տեղափոխվել է Մանչեսթեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում