21:03  ,  19 հոկտեմբերի, 2017

Խորվաթիայի հավաքականը բանակցում է Կարլո Անչելոտիի հետ

Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է Մյունխենի «Բավարիայից» հեռացված իտալացի մարզիչ Կարլո Անչելոտիի հետ՝ առաջարկելով ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը, եթե թիմը նվաճի 2018թ. աշխարհի առաջնության ուղեգիր, հաղորդում է իտալական Gazzetta dello Sport-ը:

Խորվաթիայի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային հանդիպումներում կմրցի Հունաստանի թիմի հետ:

Ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Ֆինլանդիայի հավաքականի հետ տնային ոչ ոքիից (1:1) հետո Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր Անտե Չաչիչը, որը թիմը գլխավորում էր 2015 թվականից: Նրան փոխարինել է 50-ամյա Զլատկո Դալիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս