20:07  ,  19 հոկտեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. Տիգրան Բարսեղյանն ու Հովհաննես Համբարձումյանը՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ

Մակեդոնական «Վարդարը» հրապարակել է թիմի մեկնարկային կազմը իսպանական «Ռեալ Սոսյեդադի» դեմ: Թիմերը կհանդիպեն Եվրոպայի լիգայի երրորդ տուրում:

«Վարդարի» մեկնարկային կազմում են նաեւ Հայաստանի հավաքականի խաղացողներ Տիգրան Բարսեղյանն ու Հովհաննես Համբարձումյանը:

Մակեդոնիայում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում