19:28  ,  19 հոկտեմբերի, 2017

Եվրոպայի Մ-17 առաջնություն. Հայաստան - Իսրայել՝ 0:3

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Չեխիայում անցկացված 2018թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խմբի վերջին տուրում մրցել է Իսրայելի թիմի հետ եւ պարտվել է 0:3 հաշվով:

Տիգրան Առաքելյանի գլխավորած թիմն այս մրցաշարում կրեց երեք պարտություն: Նախորդ երկու տուրերում Հայաստանի թիմը 0:7 հաշվով պարտվել էր չեխերին, 0:4 հաշվով՝ թուրքերին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում