18:32  ,  19 հոկտեմբերի, 2017

Երեք հայ շախմատիստներ ստացել են գրոսմայստերի կոչում

Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը եւ Արման Միքայելյանը ստացել են գրոսմայստերի կոչում, Ռաֆայել Բակունցը՝ միջազգային վարպետի, իսկ Եվրոպայի մինչեւ 18 տարեկան աղջիկների առաջնությունում չեմպիոն դարձած Սոնա Ասատրյան՝ կանանց միջազգային վարպետի կոչում, հաղորդում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից: Որոշումներն ընդունվել են ՖԻԴԵ-ի 88-րդ Կոնգրեսի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում