16:49  ,  19 հոկտեմբերի, 2017

Հայաստանի Գավաթ. «Ալաշկերտ» - «Արցախ»՝ 6:0, Արթուր Եդիգարյանը՝ հեթ-տրիկի հեղինակ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ալաշկերտը» տանը 6:0 հաշվով հաղթեց «Արցախին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Դաշտի տերերից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը: Առաջին խաղում Հայաստանի չեմպիոնն առավելության էր հասել 3:1 հաշվով:

Սա «Ալաշկերտի» պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն էր պաշտոնական հանդիպումներում:

Կիսաեզրափակիչում «Ալաշկերտի» մրցակիցը կլինի «Փյունիկ» - «Բանանց» զույգի հաղթողը (առաջին խաղում գրանցվել է 0:0 հաշիվը):

Հայաստանի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ալաշկերտ» - «Արցախ»՝ 6:0 (առաջին խաղ՝ 3:1)

Միլան Յաբլան, 25, Արթուր Եդիգարյան, 66, 76, 79, Արտակ Գրիգորյան, 69 (11մ), Արտակ Դաշյան, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս