16:35  ,  19 հոկտեմբերի, 2017

Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի երիտասարդական փոխչեմպիոն

Ալբանիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

Մ-20 մրցաշարում Հովհաննիսյանը երկրորդ տեղը գրավեց 85 կգ քաշային կարգում, որում գրանցեց երկամարտի 343 կգ արդյունք (158+185): Չեմպիոնի տիտղոսը նվաճեց վրացի Ռեւազ Դավիդաձեն, որը երկամարտում հավաքեց 353 կգ (165+188):

Այս քաշային կարգում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Ավագյանը երկամարտի 339 կգ (156+183) արդյունքով գրավեց չորրորդ տեղը: Պոկում վարժությունում Ավագյանը բարձրացրեց 156 կգ եւ նվաճեց փոքր բրոնզե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում