09:12  ,  20 հոկտեմբերի, 2017

Կետի Լեդեկին՝ տարվա լավագույն մարզուհի

Հնգակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի լողորդ Կետի Լեդեկին Women’s sports foundation-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզուհի, հայտնում է կազմակերպության կայքը:

14-ակի աշխարհի չեմպիոնը մրցանակը ստացել է Նյու Յորքում անցկացված մրցանակաբաշխությունում: Լեդեկին գերազանցել է ռուսաստանցի գեղասահորդ Եվգենիա Մեդվեդեւային ու ռուս սուսերամարտիկ Ինա Դերիգլազովային:

Թիմային մարզաձեւերում տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել կանանց NBA-ի քառակի չեմպիոն, «Մինեսոտայի» ամերիկացի բասկետբոլիստ Մայա Մուրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում