13:07  ,  19 հոկտեմբերի, 2017

Փոլ Սքոուլզ. «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը բավականաչափ լավը չէր, Մխիթարյանինը՝ նույնպես

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը մանչեսթերյան ակումբից գոհ չի մնացել Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում:

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղը բավականաչափ լավը չէր, Մխիթարյանինը՝ նույնպես, սակայն նրանք վաստակեցին 3 միավոր, եւ դա ամենակարեւորն է»,- BT Sport-ի եթերում ասել է Սքոուլզը, գրում է thepeoplesperson.com-ը:

Հիշեցնենք, որ Լիսաբոնում կայացած խաղում անգլիական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես էր եկել հյուրերի մեկնարկային կազմում եւ փոխարինվել ավելացված ժամանակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս