13:42  ,  19 հոկտեմբերի, 2017

NBA-ի պատմության վատագույն մեկնարկը՝ «Ֆինիքսի» կատարմամբ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) անցկացվել են կանոնավոր առաջնության երկրորդ օրվա խաղերը:

«Ֆինիքսը» սեփական խաղահրապարակում 76:124 հաշվով պարտվել է «Պորտլենդին»՝ կրելով ակումբի պատմության ամենախոշոր պարտությունը: Բացի այդ, դա NBA-ի մեկնարկային խաղերի ամենախոշոր հաշվով պարտությունն էր: Մինչեւ այս NBA-ի պատմության վատագույն մեկնարկը գրանցել էր «Դենվերը», որը 1987-ին 93:139 հաշվով պարտվել էր «Կլիպերսին»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ֆինիքս» – «Պորտլենդ»՝ 76:124 (21:29, 14:31, 20:38, 21:26)

«Վաշինգտոն» – «Ֆիլադելֆիա»՝ 120:115 (32:23, 24:26, 34:23, 30:33)

«Օռլանդո» – «Մայամի»՝ 116:109 (32:37, 26:18, 30:23, 28:31)

«Դետրոյտ» – «Շառլոտ»՝ 102:90 (29:27, 27:18, 26:25, 20:20)

«Ինդիանա» – «Բրուքլին»՝ 140:131 (29:30, 36:33, 41:35, 34:33)

«Բոստոն» – «Միլուոկի»՝ 100:108 (26:24, 27:34, 27:18, 20:32)

«Մեմֆիս» – «Նոր Օրլեան»՝ 103:91 (27:34, 27:18, 25:18, 24:21)

«Դալաս» – «Ատլանտա»՝ 111:117 (24:27, 23:31, 35:24, 29:35)

«Յուտա» – «Դենվեր»՝ 106:96 (21:30, 28:28, 29:25, 28:13)

«Սան Անտոնիո» – «Մինեսոտա»՝ 107:99 (32:25, 21:24, 34:28, 20:22)

«Սակրամենտո» – «Հյուսթոն»՝ 100:105 (25:26, 23:26, 24:23, 28:30)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում