17:43  ,  19 հոկտեմբերի, 2017

Լուկակուն աջակցել է «Բենֆիկայի» 18-ամյա դարպասապահին (ֆոտոշարք)

«Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղից հետո աջակցել է Լիսաբոնի «Բենֆիկայի» դարպասապահ Միլե Սվիլարին:

Լիսաբոնում կայացած հանդիպման միակ գոլը անգլիական ակումբը խփել էր բելգիացի 18-ամյա դարպասապահի սխալի արդյունքում: Տուգանային հարվածի ժամանակ Միլե Սվիլարը որսացել էր գնդակը եւ մտել դարպասի մեջ:

Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես էր եկել հյուրերի մեկնարկային կազմում եւ փոխարինվել ավելացված ժամանակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում