14:32  ,  19 հոկտեմբերի, 2017

ԱԱ. Գասպար Հայրապետյանը պարտվել է հաղթանակով մեկնարկելուց հետո

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Գասպար Հայրապետյանը հաջողության չի հասել:

55 կգ քաշային կարգում Հայրապետյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթել է կամերունցի Գաբրիել Պասկալ Տանկուային, սակայն հաջորդ փուլում պարտվել է հունգարացի Դանիել Մոնորիին եւ լքել պայքարը: Հունգարացի ձյուդոիստն էլ պարտություն է կրել հաջորդ շրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում