17:14  ,  19 հոկտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. Մբապեն գերազանցել է Պատրիկ Կլյույվերտի ռեկորդը

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում գրավելով բելգիական «Անդերլեխտի» դարպասը, 8-րդ գոլն է խփել այդ մրցաշարում:

18-ամյա ֆրանսիացին գերազանցել է հոլանդացի հայտնի հարձակվող Պատրիկ Կլյույվերտի ռեկորդը եւ  դարձել Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած դեռահասը (մինչեւ 19 տարեկան):

Հիշեցնենք, որ Մբապեն այս ամռանը «Մոնակոյից» է տեղափոխվել ՊՍԺ, որը վարձակալել է նրան: Չեմպիոնների լիգայում նա 6 գոլ խփել է «Մոնակոյի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով