11:30  ,  19 հոկտեմբերի, 2017

Տիգրան Բարսեղյան. Մարզիչների հրահանգները կատարելու դեպքում կարող ենք հաղթել «Ռեալ Սոսյեդադին»

Հայաստանի ազգային հավաքականի եւ մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը նախախաղային ասուլիսում խոսել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղի մասին:

«Կարծում եմ՝ լինելու է լավ հանդիպում: Բոլորս գիտակցում ենք, թե մեզ համար որքան կարեւոր է այս խաղը: Հնարավոր ամեն բան կանենք դրական արդյունքի հասնելու համար: «Ռեալ Սոսյեդադն» ուժեղ թիմ է, որն ունի լավ խաղացողներ: Սպասում եմ, որ երկրպագուները կլինեն մեր 12-րդ խաղացողը: Կարծում եմ՝ եթե կատարենք մեր մարզչական շտաբի հրահանգները, կարող ենք հաղթել: Կարեւոր չէ, թե որ դիրքում եմ խաղում ես: Պատրաստ եմ դաշտում ներդնել բոլոր ուժերս: Ֆուտբոլը թիմային խաղ է: Կարծում եմ՝ հենց թիմային խաղով կարող ենք հասնել հաջողության»,- Բարսեղյանի խոսքը մեջբերում է «Վարդարի» կայքը:

Հիշեցնենք, որ «Վարդար» - «Ռեալ Սոսյեդադ» խաղը կկայանա հոկտեմբերի 19-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:00-ին: Իսպանիայի առաջնության 8-րդ տուրից հետո «Ռեալ Սոսյեդադը» 13 միավորով 7-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով