12:40  ,  19 հոկտեմբերի, 2017

ԵԱ. Ժորժ Եղիկյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Ալբանիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ժորժ Եղիկյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Մ-23 մրցաշարում:

77 կգ քաշային կարգում Եղիկյանը հրում վարժությունում բարձրացրել է 175 կգ եւ գրավել երրորդ տեղը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գրանցել է 140 կգ եւ երկամարտի 315 կգ արդյունքով զբաղեցրել 5-րդ տեղը:

Ավելի վաղ Մ-23 մրցաշարում Իզաբելլա Յայլյանը երկամարտի բրոնզե մեդալ էր նվաճել 58 կգ քաշային կարգում, իսկ Մ-20 մրցաշարում Հրայր Հովհաննիսյանը գրավել էր չորրորդ տեղը՝ արժանանալով նաեւ պոկում վարժության փոքր բրոնզե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում