10:45  ,  19 հոկտեմբերի, 2017

Էդին Ջեկո. «Չելսիի» դարպասը խփած գոլը լավագույններից էր իմ կարիերայում

Իտալական «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն մեկնաբանել է իր խփած գեղեցիկ գոլը Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում:

«Մրցակիցը խփեց 3 գոլ՝ ունենալով 3 պահ: Դա ապացուցում է, թե որքան լավն է «Չելսին»: Սակայն մենք ունեինք ճիշտ տրամադրվածություն: Ես շատ գոհ եմ: Հնարավոր է, որ դա կարիերայիս լավագույն գոլերից էր»,- Ջեկոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղն վաարտվել էր 3:3 հաշվով, իսկ Էդին Ջեկոն երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ էր դարձել 6 րոպեի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում