10:10  ,  19 հոկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը «Բենֆիկայի» դեմ խաղում

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում, որում անգլիական ակումբն արտագնա հաղթանակ էր տարել նվազագույն հաշվով:

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է մեկ հարված, որը դիպուկ չի ստացվել: Մխիթարյանը կատարած  47 փոխանցումները եղել են 76.6 տոկոս ճշգրտությամբ: 28-ամյա կիսապաշտպանը կատարել է 2 առանցքային փոխանցում, հաղթել մեկ օդային մենապայքարում, 2 անգամ շրջանցել մրցակցին, 3 անգամ խլել գնդակը ու 3 անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 3 խախտում: Արդյունքում՝ նա ստացել է 7.4 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի խաղը (8.1):

Հիշեցնենք, որ Լիսաբոնում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը հանդես էր եկել մեկնարկային կազմում եւ փոխարինվել ավելացված ժամանակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում