00:38  ,  19 հոկտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան», ՊՍԺ-ն ու «Բավարիան» խնդիրներ չունեցան

Չեմպիոնների լիգայում երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին A, B, C եւ D խմբերի թիմերը:

A խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիսաբոնում հյուրընկալվեց «Բենֆիկային»: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի գոլի շնորհիվ՝ 1:0: Կոպիտ սխալ թույլ տվեց դաշտի տերերի բելգիացի դարպասապահ Միլե Սվիլարը, որը Ռեշֆորդի իրացրած տուգանային հարվածից հետո, գնդակը որսալիս հետ քայլ կատարեց եւ հատեց դարպասային գիծը:

Անգլիական թիմի մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց ավելացված երկրորդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

B խմբում հերթական հաղթանակը տարավ ֆրանսիական ՊՍԺ-ն, որը հյուրընկալվեց բելգիական «Անդերլեխտին»՝ 4:0: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը խմբի առաջատարն է՝ 9 միավոր:

3 միավոր է հետ Մյունխենի «Բավարիան», որը 3:0 հաշվով հաղթեց շոտլանդական «Սելթիկին»:

C խմբում հանդիպեցին առաջին տեղի համար պայքարող «Չելսին» ու «Ռոման»: Լոնդոնում տեղի ունեցած խաղում Անգլիայի չեմպիոնները 2:0-ից հետո բաց թողեցին հաղթական հաշիվը՝ 2:3, սակայն վերջնամասում բելգիացի հարձակվող Էդեն Ազարի գոլի շնորհիվ կորզեցին 1 միավոր՝ 3:3: Ազարը դարձավ դուբլի հեղինակ: «Չելսին» 7 միավորով առաջին տեղում է, «Ռոման» հետ է 2 միավոր:

D խմբում «Բարսելոնան» տանը 3:1 հաշվով առավելության հասավ հունական «Օլիմպիակոսի» նկատմամբ: Կատալոնական թիմը 42-րդ րոպեից հանդես եկավ 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց պաշտպան Ժերար Պիկեն:

«Բարսելոնան» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6 միավոր ունի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը», որը 2:1 հաշվով պարտության մատնեց պորտուգալական «Սպորտինգին»:

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

A խումբ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:1

Մարկուս Ռեշֆորդ, 64

Հեռացում՝ Լուիզաո («Բենֆիկա»), 90+3, երկրորդ դեղին քարտ

ԲԿՄԱ  (Ռուսաստան) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 0:2

Տաուլանտ Ջակա, 29, Դիմիտրի Օբերլին, 90

Մրցաշարային դրությունը. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 9, «Բազել»՝ 6, ԲԿՄԱ՝ 3, «Բենֆիկա»՝ 0:

B խումբ

«Բավարիա» (Գերմանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 3:0

Թոմաս Մյուլեր, 17, Ջոշուա Կիմիխ, 29, Մատս Հումելս, 51

«Անդերլեխտ» (Բելգիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:4

Կիլիան Մբապե, 3, Էդինսոն Կավանի, 44, Նեյմար, 66, Անխել Դի Մարիա 88

Մրցաշարային դրությունը. ՊՍԺ՝ 9 միավոր, «Բավարիա»՝ 6, «Սելթիկ»՝ 3, «Անդերլեխտ»՝ 0:

C խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 3:3

Դավիդ Լուիս, 11, Էդեն Ազար, 37, 75 - Ալեքսանդր Կոլարով, 40, Էդին Ջեկո, 64, 70

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 0:0

Հեռացում՝ Դինո Նդլովու («Ղարաբաղ»), 75, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրությունը. «Չելսի»՝ 7 միավոր, «Ռոմա»՝ 5, «Աթլետիկո»՝ 2, «Ղարաբաղ»՝ 1:

D խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 3:1

Դիմիտրիոս Նիկոլաու, 18, ինքնագոլ, Լիոնել Մեսի, 61, Լյուկա Դին, 64 - Դիմիտրիոս Նիկոլաու, 90

Հեռացում՝ Ժերար Պիկե, 42 («Բարսելոնա»), երկրորդ դեղին քարտ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 2:1

Միրալեմ Պյանիչ, 29, Մարիո Մանջուկիչ, 84 - Ալեքս Սանդրո, 12, ինքնագոլ

Մրցաշարային դրությունը. «Բարսելոնա»՝ 9 միավոր, «Յուվենտուս»՝ 6, «Սպորտինգ»՝ 3, «Օլիմպիակոս»՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում