12:10  ,  19 հոկտեմբերի, 2017

Վահան Բիչախչյանը փոխարինման է դուրս եկել «Ժիլինայի» գլխավոր թիմում

Ֆուտբոլի Սլովակիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ժիլինան» տանը 3:0 հաշվով հաղթել է «Պոդբրեզովային» եւ դուրս եկել հաջորդ փուլ:

«Ժիլինայի» կազմում 82-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

Հիշեցնենք, որ 18-ամյա Բիչախչյանն այս ամռանն է միացել «Ժիլինային»: Այս մրցաշրջանում նա հանդես է գալիս «Ժիլինայի» երիտասարդական թիմում, որի կազմում մասնակցել է 9 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում