22:37  ,  18 հոկտեմբերի, 2017

Ռոբեր Պիրես. «Արսենալը» չունի այն կազմը, որը կարող է տիտղոս նվաճել

«Արսենալը» չունի այն կազմը, որը կարող է տիտղոս նվաճել, բայց դեռ հավատում եմ Վենգերի մարզչական տաղանդին, ասել է լոնդոնյան ակումբի եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը:

«Նրանք գնեցին միայն Լյակազետին: Այդպիսի ծախսերով հնարավոր չէ պայքարել բարձր տեղերի համար: Օզիլը դեռ ցանկանում է տիտղոսներ նվաճել, եւ նրան զայրացնում է այս վիճակը, ոչ մրցունակ կազմը: Բայց ես ճիշտ եմ համարում, որ Արսեն Վենգերի հետ կնքեցին նոր պայմանագիր»,- Պիրեսի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Արսենալը» 6-րդ տեղում է: 8-րդ տուրում Վենգերի գլխավորած թիմը 1:2 հաշվով պարտվեց «Ուոթֆորդին» եւ արդեն 9 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում