21:52  ,  18 հոկտեմբերի, 2017

«Աթլետիկոն» միավորներ կորցրեց Բաքվում

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» Բաքվում մրցեց «Ղարաբաղի» հետ: Դարպասի գրավում չգրանցվեց: Դաշտի տերերը 75-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով: Մրցակցի տուգանային հրապարակում սիմուլյացիայի համար երկրորդ դեղին քարտ ստացավ եւ հեռացվեց հարավաֆրիկացի հարձակվող Դինո Նդլովուն:

C խմբում «Աթլետիկոն» 2 միավորով երրորդ տեղում է, «Ղարաբաղը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Առաջատարը Լոնդոնի «Չելսին» է, որը երկու հաղթանակ է տարել, «Ռոման» երկու խաղում վաստակել է 4 միավոր:

C խումբ

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 0:0

Հեռացում՝ Դինո Նդլովու («Ղարաբաղ»), 75, երկրորդ դեղին քարտ

«Չելսի» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 22:45 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում