19:29  ,  18 հոկտեմբերի, 2017

Պրիմերա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Վալենսիայի» իտալացի հարձակվող Սիմոնե Ձաձան արժանացել է իսպանական Պրիմերայի անցած ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, հաղորդում է Լա Լիգայի պաշտոնական կայքը:

Սեպտեմբերին Սիմոնե Ձաձան մասնակցել է Իսպանիայի առաջնության չորս հանդիպման եւ խփել է նույնքան գոլ. երեքը խփել է «Մալագայի» դեմ խաղում (5:0), մեկը՝ «Ռեալ Սոսյեդադին» (3:2): Այս ամիս Ձաձան մեկական գոլ է խփել «Բետիսին» եւ «Աթլետիկին»:

Իսպանիայի առաջնության 8 տուրից հետո «Վալենսիան» 18 միավորով երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով