16:54  ,  18 հոկտեմբերի, 2017

Հայաստան - Շոտլանդիա` 0:2

Ֆուտբոլի կանանց 2019թ. Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի մրցաշարի առաջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը մրցեց Շոտլանդիայի թիմի հետ եւ պարտվեց 0:2 հաշվով: 62-րդ րոպեին հաշիվը բացել է Լաուրեն Դեւիդսոնը, իսկ 83-րդ րոպեին Հայաստանի թիմի դարպասապահ Լենա Անդրիասյանը դարձել է ինքնագոլի հեղինակ:

Հունգարիայում անցկացվող մրցաշարում հայկական թիմն ընդգրկվել է 10-րդ խմբում, որում հանդես են գալիս նաեւ Հունգարիայի եւ Թուրքիայի հավաքականները, որոնց խաղում 5:2 հաշվով հաղթեցին դաշտիի տերերը:

Հայաստանի Մ-19 հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 21-ին՝ մրցելով Թուրքիայի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով