09:11  ,  19 հոկտեմբերի, 2017

Սարսափելի վնասվածք NBA-ում

«Բոստոնի» հարձակվող Գորդոն Հեյվորդը ոտքի կոտրվածք է ստացել «Քլիվլենդի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության առաջին տուրի խաղում, որում NBA-ի փոխչեմպիոնը տնային հաղթանակ էր տարել 102:99 հաշվով:

Առաջին քառորդի ժամանակ ամերիկացի բասկետբոլիստը ոտքը վնասել է անհաջող վայրէջք կատարելու պատճառով: Հեյվորդը խաղահրապարակը լքել է պատգարակով՝ երկրպագուների ծափահարությունների ներքո: Նա կարող է բաց թողնել այս մրցաշրջանը, կամ խաղահրապարակ վերադառնալ վերջնամասում:

Հիշեցնենք, որ Գորդոն Հեյվորդն այս ամռանը «Յուտայից» էր տեղափոխվել «Բոստոն», որի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում