16:06  ,  18 հոկտեմբերի, 2017

Մոսկվայի «Արարատը» տնային խաղերը կանցկացնի «Սպարտակի» ակադեմիայում

Մոսկվայի «Արարատը» մինչեւ ձմեռային դադարը Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի վերջին 2 տնային խաղերը կանցկացնի «Սպարտակի» ակադեմիայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատը» նման որոշում է կայացրել եղանակային անբարենպաստ պայմանների եւ տնային ստադիոնի խոտածածկի որակի պատճառով:

Առաջիկա 2 տնային խաղերում մոսկովյան ակումբի մրցակիցները կլինեն Ռամենսկոեի «Սատուրնը» (հոկտեմբերի 28) եւ Բելգորոդի «Էներգոմաշը» ( նոյեմբերի 11):

Հիշեցնենք, որ 13-րդ տուրից հետո «Արարատը» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12-ական միավոր գերազանցում 2-3-րդ տեղերը բաժանող «Ռյազանին» եւ «Լիպեցկին»: «Արարատը» միակ թիմն է, որն առաջին շրջանն ավարտել է առանց պարտության:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում