14:34  ,  18 հոկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» 31 միլիոն ֆունտ է խնայել Ռունիից բաժանվելու շնորհիվ

«Մանչեսթեր Յունայթեդն» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիին այս ամռանը 10 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարել «Էվերտոն» տեղափոխվելու համար:

The Sun-ի համաձայն՝ այս տեղափոխության շնորհիվ անգլիական ակումբը խնայել է 31 միլիոն ֆունտ ստերլինգ: Այդ գումարը «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է վճարեր Ռունիին, եթե նա չխզեր պայմանագիրը եւ թիմում մնար եւս 2 մրցաշրջան:

Collins Sarri Statham ներդրումային ընկերության տվյալներով՝ 31-ամյա Ռունիի տրանսֆերը ֆինանսական առումով ձեռնտու է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» համար:

Հիշեցնենք, որ Ուեյն Ռունին 2004-2017-ը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 559 խաղերում խփել է 253 գոլ եւ, գերազանցելով անգլիացի լեգենդար հարձակվող Բոբի Չարլթոնի ռեկորդը, դարձել էր ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում