17:15  ,  18 հոկտեմբերի, 2017

«Քլիվլենդի» ֆանատները սուլել են Կայրի Իրվինգին

«Քլիվլենդի» երկրպագուները Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության առաջին տուրի խաղի ժամանակ սուլել են «Բոստոնի» նորեկ Կայրի Իրվինգին:

Ամերիկացի բասկետբոլիստը նախորդ մրցաշրջանից հետո էր «Քլիվլենդից» տեղափոխվել «Բոստոն» եւ առաջին հանդիպումն անցկացրեց իր նախկին թիմի դեմ:

Խաղի եզրափակիչ ազդանշանից հետո «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսն ու Կայրի Իրվինգը ջերմորեն գրկախառնվել են:

Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսի 29 միավորների օգնությամբ NBA-ի փոխչեմպիոնը 102:99 հաշվով տնային հաղթանակ էր տարել այդ խաղում, իսկ Կայրի Իրվինգը վաստակել էր 22 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս