15:44  ,  18 հոկտեմբերի, 2017

Ռոնալդուն երգել է Չեմպիոնների լիգայի հիմնը, երկրպագուները կատակում են սոցցանցերում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղից առաջ կատարել է մրցաշարի հիմնը:

Այդ կապակցությամբ երկրպագուները կատակել են սոցիալական ցանցերում: Շատերը նշել են, որ Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որ հանդիպումից առաջ երգում է Չեմպիոնների լիգայի հիմնը: Ոմանք էլ կարծիք են հայտնել, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը արել է դա, քանի որ Չեմպիոնների լիգան նրա ամենասիրելի մրցաշարն է:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ դաշտի տերերի պատասխան գոլն առաջին խաղակեսի վերջնամասում 11 մետրանոցից խփել էր հենց Ռոնալդուն: «Տոտենհեմի» ու «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ շրջանի խաղը կայանալու է նոյեմբերի 1-ին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում