12:36  ,  18 հոկտեմբերի, 2017

Իզաբելլա Յայլյանն՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Ալբանիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը Իզաբելլա Յայլյանը երկամարտի բրոնզե մեդալ է նվաճել 58 կգ քաշային կարգում:

Մ-23 մրցաշարում Յալյանը երկամարտում գրանցել է 195 կգ: Նա նաեւ փոքր բրոնզե մեդալներ է նվաճել պոկում ու հրում վարժություններում:

Մ-20 մրցաշարում պոկում վարժության փոքր բրոնզե մեդալի է արժանացել 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը: Դրա համար նա բարձրացրել է 135 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 155 կգ, որը 6-րդ արդյունքն էր: Երկամարտում Հովհաննիսյանը 290 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում