12:08  ,  18 հոկտեմբերի, 2017

Զիդան. Այս ոչ ոքին չուրախացրեց մեզ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Լոնդոնի «Տոտենհեմի» հետ տնային ոչ ոքին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում:

«Տոտենհեմի» հետ ոչ ոքին չուրախացրեց մեզ, քանի որ խաղում էինք տանը, որտեղ միշտ ցանկանում ենք հաղթել: Կարող եմ ասել, որ հաղթանակ կորզելու շանսեր ունեինք: Խաղադաշտում 2 հրաշալի դարպասապահներ էին: «Տոտենհեմի» խաղացողները լավ էին պաշտպանվում, լավ աշխատանք կատարեցին, եւ արդյունքը տրամաբական է:

Իմ ֆուտբոլիստները ցուցադրեցին որակյան ֆուտբոլ, սակայն պետք է որոշ շտկումներ կատարենք: Մրցաշրջանի մեկնարկը լավագույնը չէր «Ռեալի» համար, սակայն մենք աստիճանաբար կավելացնենք:

Ինչ վերաբերում է Բենզեմային, նա շատ էր ցանկանում գոլ խփել: Տեսնում եմ, որ Քարիմն ամեն օր դառնում է ավելի լավը: Զինվեք համբերությամբ: Դեռ չգիտեմ՝ Գարեթ Բեյլը կմասնակցի «Տոտենհեմի» հետ պատասխան խաղին, թե՝ ոչ»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: «Տոտենհեմի» ու «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ շրջանի խաղը կայանալու է նոյեմբերի 1-ին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում