Մոլդովական «Զիմբրուի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը տեղափոխվել է «Դինամո-Ավտո»:
Sports.md-ի համաձայն՝ մոլդովական ակումբը Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստին կարող է հայտավորել հոկտեմբերի 23-ից հետո:
25-ամյա Խաչատուրովն այս տարվա մարտին էր տեղափոխվել «Զիմբրու»: Նախկինում նա հանդես է եկել նաեւ մոլդովական «Շերիֆում», «Տիրասպոլում», «Զարյայում» եւ Երեւանի «Արարատում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում