21:05  ,  17 հոկտեմբերի, 2017

Ժոզե Մոուրինյո. Ֆուտբոլիստները հասկացան, որ «Բենֆիկան» շատ բարդ եւ լուրջ մրցակից է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի հետ հայրենիքում է եւ պատրաստվում է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպմանը Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ:

«Եթե արդեն նախավերջին տուրում ապահովենք փլեյ-օֆֆի ուղեգիր, ապա նպատակ կդնենք խմբում գրավել առաջին տեղ: Բայց գլխավոր խնդիրը խմբից դուրս գալն է: Լիսաբոնում մեկ միավորն էլ կլինի լավ արդյունք, բայց եթե պատկերացնեք, որ սա գավաթային խաղ է, ապա մենք կձգտենք հաղթել:

Այսօր խաղացողներիս հաջողությամբ բացատրել եմ, որ «Բենֆիկան» շատ ավելի ուժեղ է «Բազելից» եւ ԲԿՄԱ-ից: Դժվար էր դա ապացուցելը, բայց կարծում եմ՝ հաջողվեց: Ֆուտբոլիստները հասկացան, որ «Բենֆիկան» շատ բարդ եւ լուրջ մրցակից է: Բայց մենք հավատում ենք մեր ուժերին եւ ամեն ինչ կանենք հաղթանակի համար»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Բենֆիկա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: A խմբում անգլիական ակումբը երկու խաղում վաստակել է 6 միավոր, պորտուգալական թիմը երկու պարտություն է կրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում