Ֆուտբոլի Ուկրաինայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 12-րդ տուրում «Արսենալ-Կիեւշչինան» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Սկալային»: Հյուրերի երկրորդ գոլը խփել է Երեւանի «Արարատի» եւ Արեւմտյան Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Թամազ Ավդալյանը:
Ռուսաստանի երիտասարդական առաջնության 13-րդ տուրում «Ռոստովը» տանը 3:1 հաշվով հաղթել է Կազանի «Ռուբինին»: Դաշտի տերերի երրորդ գոլը խփել է 18-ամյա կիսապաշտպան Նորիկ Մկրտչյանը:
Լուսանկարում՝ Թամազ Ավդալյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում