18:40  ,  17 հոկտեմբերի, 2017

Կամո Հովհաննիսյան. Թիմային արդյունքն ավելի կարեւոր է

Թիմային արդյունքն ավելի կարեւոր է, չեմ կենտրոնանում անհատական արդյունավետության վրա, ասել է «Տորպեդո-Բելազի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը «Գոմելի» դեմ Բելառուսի առաջնության 25-րդ տուրի խաղում հաղթական գոլի հեղինակ դառնալուց հետո:

«Շատ ծանր հանդիպում էր, բայց մենք պայքարեցինք մինչեւ վերջին վայրկյանը եւ արժանի հաղթանակ տարանք: Խաղադաշտի վատ վիճակը թույլ չտվեց գեղեցիկ խաղ ցուցադրել, բայց կարեւորը 3 միավորն է: Առաջնությունում երկրորդ գոլն եմ խփում: Իհարկե, հաճելի է աչքի ընկնել, քանի որ դա խաղի իմաստն է»,- Կամո Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 25-ամյա Հովհաննիսյանի գոլի շնորհիվ «Տորպեդո-Բելազը» հաղթել է նվազագույն հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում