18:10  ,  17 հոկտեմբերի, 2017

Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է գերմանական «Ռեգենսբուրգի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը «Ունիոնի» դեմ երկրորդ Բունդեսլիգայի 10-րդ տուրի խաղում:

Ադամյանը 2 հարված է կատարել դարպասին, 1 հարված՝ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 15 փոխանցումներից թիմակիցներին հասել է 73.3 տոկոսը: 24-ամյա հարձակվողը 2 առանցքային փոխանցում է կատարել: Ադամյանը կանոնները չի խախտել, 1 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Նրա դեմ կանոնները խախտել են 1 անգամ:

Ադամյանը ստացել է 6.28 գնահատականը, իսկ «Ռեգենսբուրգի» կազմում լավագույնն է ճանաչվել գերմանացի հարձակվող Ջոշուա Մեեսը՝ 7.32:

Հիշեցնենք, որ «Ռեգենսբուրգը» տանը պարտվել է 0:2 հաշվով, Ադամյանը փոխարինվել է 77-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս