17:12  ,  17 հոկտեմբերի, 2017

«Գենգամի» հարձակվողը չի գրավել դատարկ դարպասը

«Գենգամի» հարձակվող Ջիմի Բրիանը «Ռենի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի խաղում չի կարողացել գրավել դատարկ դարպասը:

84-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվողը շրջանցել է դարպասապահին, սակայն կորցրել է հավասարակշռությունը եւ վրիպել դատարկ դարպասին: Այնուամենայնիվ, դրանից 5 րոպե անց Բրիանը դարձել է գոլի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին (2:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում