16:30  ,  17 հոկտեմբերի, 2017

ԱԱ-2018-ի անցումային խաղերի վիճակահանության արդյունքները

Ցյուրիխում կայացել է ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի անցումային խաղերի վիճակահանությունը: 4 զույգերի հաղթողները կնվաճեն Ռուսաստանում անցկացվելիք ԱԱ-2018-ի ուղեգիր:

Իտալիայի հավաքականին բաժին հասավ Շվեդիայի թիմը, իսկ դանիացիները կմրցեն Իռլանդիայի հետ: Մյուս 2 զույգերն են՝ Խորվաթիա - Հունաստան, Հյուսիային Իռլանդիա - Շվեյցարիա:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, անցումային խաղեր

Հյուսիային Իռլանդիա – Շվեյցարիա

Խորվաթիա – Հունաստան

Դանիա – Իռլանդիա

Շվեդիա – Իտալիա:

Առաջին հանդիպումները կկայանան նոյեմբերի 9-11-ը, իսկ պատասխան խաղերը՝ նոյեմբերի 12-14-ը, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ եվրոպական գոտու ընտրական մրցաշարից խմբերում առաջին տեղով ԱԱ-2018-ի ուղեգիր էին ապահովել աշխարհի չեմպիոն Գերմանիայի, Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի, Իսպանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Սերբիայի, Իսլանդիայի եւ Լեհաստանի հավաքականները:

Երկրորդ տեղ գրաված թիմերից պայքարը լքել էր Սլովակիայի հավաքականը, որը F խմբում հավաքել էր 18 միավոր: Ընտրական 9 խմբերում անցումային խաղերի ուղեգիր չէր նվաճում միայն երկրորդ տեղ գրաված վատագույն ցուցանիշով հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով