15:03  ,  17 հոկտեմբերի, 2017

«Պանատինաիկոսը» 2 կարմիր քարտ ստանալուց հետո հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում

Ֆուտբոլի Հունաստանի առաջնության 7-րդ տուրում «Պանատինաիկոսը» տանը 2:1 հաշվով հաղթել է «Լարիսային»:

«Պանատինաիկոսը» հաշիվը բացել է 50-րդ րոպեին, իսկ 77-րդ րոպեին մնացել է 10 խաղացողներով: 2 րոպե անց «Լարիսան» հավասարեցրել է հաշիվը, իսկ քիչ հետո դաշտի տերերը ստացել են նաեւ երկրորդ կարմիր քարտը: Սակայն դա «Պանատինաիկոսին» չի խանգարել ավելացված ժամանակում խփել հաղթական գոլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում