00:02  ,  17 հոկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները մեկ օր շուտ են մեկնել Լիսաբոն

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանել են Լիսաբոն, որտեղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպում կանցկացնեն պորտուգալական «Բենֆիկայի» հետ:

Անգլիական ակումբի կազմում Պորտուգալիա է մեկնել նաեւ Հայաստանի հավաքականի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ժոզե Մոուրինյոյի թիմը հանդիպմանը մեկնել է նախատեսվածից մեկ օր շուտ, փոխանցում է ակումբի կայքը:

Հոկտեմբերի 17-ին «Մանչեսթեր Յունայթեդը» նախախաղային մարզում կանցկացնի Լիսաբոնի «Էստադիո դա Լուժ» ստադիոնում:

«Բենֆիկա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում