23:44  ,  16 հոկտեմբերի, 2017

Կամո Հովհաննիսյանը՝ հաղթական գոլի հեղինակ

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 25-րդ տուրում «Տորպեդո ԲելԱԶ»-ը մրցակցի դաշտում նվազագույն հաշվով հաղթել է «Գոմելին»:

Հյուրերի հաղթական գոլը 48-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը: Դա 25-ամյա Հովհաննիսյանի երկրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

Այս հաղթանակից հետո «Տորպեդո ԲելԱԶ»-ը 44 միավորով բարձրացել է չորրորդ տեղ:

Տեսանյութում Կամո Հովհաննիսյանի գոլը՝  1:33-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս