19:01  ,  16 հոկտեմբերի, 2017

Եվրո-2018-ի ընտրական փուլ. Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց թուրքերին

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2018թ. առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը 0։4 հաշվով պարտվել է Թուրքիայի թիմին։ Թուրքերն աչքի են ընկել 23-րդ, 52-րդ, 77-րդ եւ 79-րդ րոպեներին։

Չեխիայի Սվիտավի քաղաքում անցկացվող երրորդ խմբի մրցաշարի առաջին տուրում հայկական թիմը 0:7 հաշվով պարտվել էր չեխերին։

Հոկտեմբերի 19-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Իսրայելի թիմի հետ:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում