20:07  ,  16 հոկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը «Լիվերպուլի» դեմ խաղում

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Լիվերպուլի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 8-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր 0։0 հաշվով։

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է մեկ հարված, որը դիպուկ չի ստացվել: Մխիթարյանը կատարել է 29 փոխանցում՝ 79.3 տոկոս ճշգրտությամբ: 28-ամյա կիսապաշտպանը կատարել է մեկ առանցքային փոխանցում, մեկ անգամ շրջանցել մրցակցին ու 2 անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնների խախտում թույլ չի տվել, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը եւս չի խախտել կանոնները: Արդյունքում՝ նա ստացել է 6.32 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերայի խաղը (7.36):

Հիշեցնենք, որ Լիվերպուլում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը հանդես էր եկել մեկնարկային կազմում եւ փոխարինվել 63 րոպեին։

Տեսանյութում ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները «Լիվերպուլի» դեմ խաղում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով