15:37  ,  16 հոկտեմբերի, 2017

Միլանյան դերբին ռեկորդ է սահմանել իտալական ֆուտբոլում

«Միլանի» եւ «Ինտերի» միջեւ դերբին տոմսերի վաճառքից ստացված եկամուտի ռեկորդ է սահմանել իտալական A Սերիայում:

Daily News Leaks-ի համաձայն՝ 2 ակումբները միասին մոտ 4.8 միլիոն եվրո եկամուտ են ստացել տեմսերի վաճառքից:

Իտալիայի առաջնությունում այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր «Ինտերին» ու «Յուվենտուսին», որոնց միջեւ խաղի տոմսերը վաճառքից հավաքվել էր 3.7 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի հեթ-տրիկի շնորհիվ «Ինտերը» «Միլանին» հաղթել էր 3:2 հաշվով եւ 22 միավորով բարձրացել երկրորդ տեղ: Այս թիմերի միջեւ նախորդ 2 խաղերն ավարտվել էին 2:2 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում