15:08  ,  16 հոկտեմբերի, 2017

Ռունին գոլ է խփել Պրեմյեր լիգայի 39 թիմերից 36-ին, որոնց դեմ խաղացել է

«Էվերտոնի» հարձակվող Ուեյն Ռունին, գոլի հեղինակ դառնալով Անգլիայի առաջնության 8-րդ տուրի խաղում, Պրեմյեր լիգայում առաջին անգամ է գրավել «Բրայթոնի» դարպասը:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ գոլ է խփել Պրեմյեր լիգայի 39 ներկայացուցիչներից 36-րդ թիմին, որի դեմ խաղացել է: Պրեմյեր լիգայում 31-ամյա անգլիացուն չի հաջողվել գրավել միայն «Բլեքպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Դերբի Քաունթիի» դարպասները, հայտնում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Բրայթոն» - «Էվերտոն» հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: 90-րդ րոպեին Ռունին 11 մետրանոցից խփել էր հյուրերի պատասխան գոլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով