14:37  ,  16 հոկտեմբերի, 2017

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ:

Խաղը կկայանա նոյեմբերի 13-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Կիպրոսը 86-րդն է, իսկ Հայաստանը 90-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը Երեւանում ընկերական հանդիպում է անցկացնելու նաեւ Բելառուսի հավաքականի հետ:

2018 թվականի սեպտեմբերին մեկնարկող ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականն ընգրկվել էին D դիվիզիոնում, իսկ կիպրոսցիները կխաղան C դիվիզիոնում.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով